«Մոնակոյի» պաշտպան Ռուբեն Ագիլարը չափազանց դժգոհ է մնացել Լիգա 1-ի 12-րդ տուրում «Սենտ-Էթիենի» հետ խաղի մրցավարությունից:
26-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ էր դուրս եկել 69-րդ րոպեին, երբ հաշիվը 1-0 էր՝ հօգուտ մրցակցի: Հանդիպումն ավարտին հասցնել նրան չի հաջողվել. հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին նա կարմիր քարտ է ստացել: Խաղադաշտից հեռանալիս զայրույթը թափել է VAR համակարգի սարքավորման վրա ու ամբողջ ուժով հարվածել է դրան, ինչով առաջացրել է երկրպագուների ու պաշտոնատար անձանց դժգոհությունը: Պահը հայտնվել է երկրպագուներից մեկի օբյեկտիվում:

