«Սևան» ՖԱ-ի մի քանի ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ակումբից հեռացել են Արմեն Դուրունցը, Գագիկ Մաղաքյանը, Նորայր Նիկողոսյանը, Էրիկ Ղարիբյանը և Սամվել Խաչիկյանը:
Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:
Հիշեցնենք՝ վերջերս «Սևանի» շարքերը լքել էր նաև թիմի դարպասապահ և ավագ Գոռ Մարտիրոսյանը: