ՖԱ «Արարատը» պայմանագիր է կնքել կոլումբիացի պաշտպան Խուան Բրավոյի հետ: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
30-ամյա խաղացողի վերջին ակումբը Վանաձորի «Լոռին» էր: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարակաս», «Լոս Անդես», «Բոկա Ունիդոս» ակումբներում: