Վարդան Մինասյանը Հայաստանի ավարտված առաջնությունում ևս «Արարատ-Արմենիայի» հետ նվաճեց երկրի չեմպիոնությունը, սակայն ավելի ուշ հեռացավ երևանյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից:
Մինասյանից հետո թիմը լքեցին նաև մի քանի առաջատար խաղացողներ՝ թիմի ավագ Դմիտրի Գուզը, ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոն, մարոկացի պաշտպան Ռուժդի Աշենտեն:
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 46-ամյա իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան և հենց նա թիմին կուղեկցի դեպի եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշար՝ Չեմպիոնների լիգա, նախորդ տարվա հաջողությունը կրկնելու,և ինչու ոչ՝ այն գերազանցելու հույսով:
ArmSport սկետչի անդրադարձը.
