2018 թվականի Օլիմպիական չեմպիոն, կանադացի գեղասահորդուհի Գաբրիել (Գաբի) Դեյլմանը հաղթել է Miss Ontario գեղեցկության մրցույթը: Այդ մասին հայտնում է Чемпионат-ը։
Մարզիկը կներկայացնի Օնտարիո տարածաշրջանը Miss Canada-ի գեղեցկության մրցույթում, որի հաղթողը կներկայացնի Կանադան «Միսս աշխարհ» մրցույթում:

22-ամյա Գաբրիել Դեյլեմանը Օլիմպիական խաղերի չեմպիոն է (2018, թիմային մրցաշրում), 2017 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2017 թվականի Չորս մայրցամաքների առաջնության արծաթե մեդալակիր, Կանադայի կրկնակի չեմպիոն (2015 և 2018), Կանադայի առաջնության քառակի արծաթե մեդալակիր (2013, 2014, 2016, 2017), Կանադայի չեմպիոն պատանիների շրջանում (2012):



