Սնոուբորդ-կրոսի աշխարհի կրկնակի չեմպիոն ավստրալացի Ալեքս Պուլինը խեղդվել է Ավստրալիայի ափերից ոչ հեռու: Այս մասին հաղորդում է 9 news լրատվական պորտալը՝ մեջբերելով տեղի ոստիկանության ներկայացուցիչ Քրիս Տրիտթոնին:
Հաղորդվում է, որ 32-ամյա մարզիկը մահացել է Գոլդ-Քոսթի մերձակայքում գտնվող արհեստական ջրավազանում՝ դրայվինգ-ձկնորսությամբ զբաղվելու ընթացքում: Ըստ Տրիտթոնի, Պուլինի դին հայտնաբերել է մեկ այլ դրայվեր:
«Նա թթվածնի դիմակ չի ունեցել, սուզվել էր և զբաղվել ձկնորսությամբ կորալներում: Մոտակայքում էլի այլ ջրասույզներ են եղել, բայց նա միայն նա չէր վերադարձել ձկնորսությունից», — ասել է Տրիտթոնը:
Պուլինի դին հանելուց հետո բժիշկները 45 րոպե փորձել են վերակենդանացնել նրան: Չնայած բոլոր ջանքերին, մարզիկի կյանքը հնարավոր չի եղել փրկել: