«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Էվերթտոնին» հաղթելուց հետո (1-0) մեկնաբանել է ընդմիջումից առաջ իր թիմի խաղացողներ Ուգո Լյորիսի և Սոն Հին Մինի վեճը:
«Դա հրաշալի էր։ Գուցե դա մեր հանդիպումների հետևանքն է: Եթե ուզում եք ինչ-որ մեկին մեղադրել կատարվածի համար, ապա մեղադրեք ինձ: Ես քննադատեցի իմ տղաներին: Իմ կարծիքով, դրանք այնքան էլ քննադատական չէին վերաբերվում իրենց և միմյանց նկատմամբ:
Ես նրանց խնդրեցի ավելի պահանջկոտ լինել, մնացածից ավելին պահանջել:
Սոնը զարմանալի տղա է, թիմում բոլորը սիրում են նրան, բայց ավագը նրան ասաց, որ պետք է ավելին անի և ավելի մեծ ջանքեր գործադրի թիմում: Մի քանի վատ բառ: Վստահ չեմ, արդյոք կար հրում, բայց սա այն է, ինչը թիմին պետք է աճելու համար: Եվ դրա համար մեզ պետք են ուժեղ անհատականություններ:
Ես շատ գոհ էի: Ընդմիջման ժամանակ ես նրանց ասացի. Այս արձագանքը, անկասկած, հուշում է, որ նրանք միասին կպայքարեն մինչև վերջ»,- մեջբերում է Մոուրինյուին Goal-ը:
Նշենք, որ հետո Սոնը և Լյորիսը գրկախառնվել էին՝ ցույց տալով, որ նրանք հաշտվել են։
