Ինչպես գիտենք, «Լիվերպուլը» 30 տարի անց դարձել է ԱՊԼ չեմպիոն. այն էլ՝ վաղաժամ: Չեմպիոնի կարգավիճակում Կլոպի թիմը նախորդ տուրում 4 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: Ինչպես խաղից հետո նշեց «Սիթիի» գլխավոր մարզիչը, «Լիվերպուլում», ամենայն հավանականությամբ, վերջին մեկ շաբաթում շատ էին գարեջուր օգտագործել:
Հասկանալի է, որ Կլոպը հանգիստ կարող է ռոտացիայի դիմել՝ խաղադաշտ դուրս բերելով նրանց, ովքեր նախկինում քիչ խաղաժամանակ էին ստանում: Ի տարբերություն «Լիվերպուլի», նրանց մրցակիցները դեռ մրցաշարային խնդիրներ են լուծում: «Ասթոն Վիլլան» այս պահին 27 միավորով վտանգավոր գոտում է: Տեղը ուժեղագույնների ցանկում պահպանելու համար այս պահից սկսած թիմը պետք է սկսի միավորներ վաստակել: Կարելի է ենթադրել, որ խաղն անցնելու է համառ պայքարում:
Կլոպը մեկնարկում դուրս կբերի հետևյալ խաղացողներին.

Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: