Այսօր կայացավ VBet Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը: «Գանձասար-Կապանը» հյուրընկալեց «Շիրակին»:
Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1:
Հանդիպման մեկնարկում՝ 10-րդ րոպեին, Սոլոմոն Իմե Ուդոն առաջ մղեց գյումրեցիներին:
Ընդամենը 13 րոպե անց, անկյունայինի խաղարկումից հաշիվը հավասարեցրեց «Գանձասար-Կապանի» կենտրոնական պաշտպան Աննա Մենսահը:
Կապանյան ակումբին խաղակեսի վերջնամասում առաջ մղեց Գեղամ Հարությունյանը:
1/4 եզրափակչում «Գանձասար-Կապանը» կմրցի «Ալաշկերտ» — «Տորպեդո» զույգի հաղթողի հետ: