«Չելսին» իր պաշտոնական կայքում հրապարակել է թիմի՝ 2020/21 մրցաշրջանի տնային մարզահագուստի լուսանկարը:
Այն ստեղծվել է լոնդոնյան թիմի ավանդական՝ կապույտ գույնով: Ընդ որում, օձիքն ու թևքերը մուգ կապույտ են: Մարզաշապիկի վրա պատկերված է նաև նոր հովանավորը: «Չելսիի» համար մարզաշապիկներն արտադրում է ամերիկյան Nike ընկերությունը:

«Չելսին», 31 խաղում վաստակելով 54 միավոր, անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում, որը գլխավորում է «Լիվերպուլը» 86 միավորով: Մերսիսայդցիները ժամանակից շուտ դարձել են Անգլիայի չեմպիոն՝ կապույտների՝ ԱՊԼ-ի 31-րդ տուրույմ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակ շնորհիվ (2-1):
Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Չելսին» կխաղա «Վեսթ Հեմի» հետ: