«Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը հաղորդել է, որ բաց է թողնելու ընթացիկ մրցաշրջանի մնացած խաղերը։
«Այս մրցաշրջանում խաղադաշտ դուրս չեմ գա, բայց հույս ունեմ, որ մյուսի սկզբում շարք վերադարձած կլինեմ ու կօգնեմ թիմին»,-կամերունցի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում մերսիսայդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Մատիպը ԱՊԼ 30-րդ տուրի՝ «Էվերթոնի» հետ խաղում (0-0) էր վնասվածք ստացել։
Մնացած խաղերում «Լիվերպուլը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի», «Ասթոն Վիլայի», «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի», «Բարնլիի», «Արսենալի», «Չելսիի» ու «Նյուքասլի» հետ։