ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆյոդոր Չալովը գրավել է Բունդեսլիգայի ակումբների ուշադրությունը: Ինչպես հայտնում է Fussball Transfers-ը, 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բայերը», «Հոֆենհայմը» և «Վոլֆսբուրգը»:
Նշվում է, որ բանակայիններտ պատրաստ են հարձակվողին վաճառել 10 միլիոն եվրոյով՝ գումարած բոնուսներով:
Նախկինում հայտնի էր դարձել, որ անցած ամառ ԲԿՄԱ-ն հրաժարվել է 25 միլիոն ֆունտով վաճառել Չալովին «Քրիսթալ Փելասին»:
Ընթացիկ մրցաշրջանում ԲԿՄԱ-ի կազմում անցկացրած 23 խաղում Չալովը խփել է 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: