«Զենիթի» և Իրանի հավաքականի հարձակվող Սերդար Ազմունը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, գրում է varzesh3.com-ը:
25-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Վալենսիան», որը այս տրանսֆերի միջոցով մտադիր է մարկետինգային նպատակներով մտնել իրանական շուկա: Ակումբը նաև հավակնում է «Ռիո Ավեի» հարձակվող Մեհդի Թարեմիին, ով Ազմունի գործընկերն է Իրանի հավաքականի կազմում:
Ավելի վաղ մամուլըԱզմունին կապում էր Լոնդոնի «Արսենալի» և «Նապոլիի» հետ: