Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի գործկոմը (WKF) կորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշել է հետաձգել 2021թ․ աշնանը Դուբայում նշանակված աշխարհի գավաթի խաղարկությունը և համաշխարհային կոնգրեսը։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Մեկ տարով հետաձգվել է նաև Բուդապեշտում 2022թ․ նախատեսված աշխարհի առաջնությունը։
Նշենք, որ մարզաձևի նորամուտը պետք է տեղի ունենա Տոկիոյի Օլիմպիական խաղերում։