«Լիվերպուլի» նախկին հարձակվող Ֆերնանդո Տոռեսը թվիթերյան իր էջում շնորհավորել է ակումբին ժամանակից շուտ Անգլիայի չեմպիոնությունը նվաճելու առթիվ։
««Լիվերպուլում» բոլորին շնորհավորում եմ Պրեմիեր լիգան հաղթելու առթիվ։ Անհավանական կազմ, մեծ մարզիչ, հիանալի շտաբ, բայց առաջին հերթին անկեղծ շնորհավորանքներս «Լիվերպուլի» յուրաքանչյուր երկրպագուի։ Դուք սրան այնքան երկար էիք սպասել ու վերջապես այս ցանկալի տիտղոսը ձերն է։ Բացարձակ արժանի»,- գրել է Տոռեսը։
«Լիվերպուլը» երկրի չեմպիոնությունը վերջին անգամ նվաճել էր 1990 թվականին։