«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ֆիլ Նևիլը մեկնաբանել է «Լիվերպուլի» չեմպիոնությունն Անգլիայի առաջնությունում։
«Դա ֆենոմենալ նվաճում էր։ Երբ նայում ենք նախկին տիտղոսակիրներին, մտածում եմ, որ «Լիվերպուլը» լավագույն թիմերի կազմում է։ Նրանք իրենց չկրկնվող ոճն ու անհավանական մարզիչն ունեն։
«Լիվերպուլի» տիտղոսը պատահականություն չէ։ Նրանք 4-5 տարի գնում էին դրան։ Յուրգեն Կլոպն իր աշխատանքը շատ լավ է կատարել, ու թիմը գնալով ավելի ու ավելի լավն է դարձել։ Ամռանը նա ոչ մեկի թիմ չբերեց՝ իմանալով, որ խաղացողները հաղթանակի ծարավ են»,- Նևիլի խոսքերն է փոխանցում BBC-ն։
«Լիվերպուլը» վերջին անգամ երկրի չեմպիոնությունը նվաճել էր 1990 թվականին։