Իտալական «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն մտել է Հռոմը ներկայացնող ակումբի թոփ 5 ռմբարկուների ցանկում:
Ա Սերիայի «Սամբդորիայի» դեմ հանդիպման ընթացքում (2-1), 34-ամյա հարձակվողը դաևձավ երկու գոլի հեղինակ ՝ խփած գնդակների թիվը հասցնելով 104-ի:
Դա Ջեկոյին թույլ է տվել շրջանցել արգենտինացի հարձակվող Պեդրո Մանֆրեդինիին, ով զբաղեցնում էր 5-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտին: