«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը «Բարնլիի» դեմ ԱՊԼ-ի 30-րդ տուրի խաղից հետո (5-0) կիսվել է տպավորություններով։
«Միշտ լավ է երբ դու քո դերն ես խաղում թիմում։ Ես հաճույք եմ ստանում իմ խաղից։ Կարևորը արդյունքն է, ու այն, թե ինչպես է թիմը խաղում։ Մենք ագրեսիվ էինք խաղում։
Փոխարինել Սիլվային ապագայու՞մ։ Ինչպե՜ս խաղաց նա այսօր։ Անհավանական է։ Ես չեմ ուզում մտածել այդ մասին։ Ինձ ուղղակի դուր է գալիս նրա կողքին խաղալը։ Նա ֆուտբոլի լեգենդ է»,-Ֆոդենի խոսքն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Դավիդ Սիլվան հեռանում է «Մանչեսթեր Սիթիից»։