«Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» հետաքրքրված են «Ռոմայի» կիսապաշտպան Չենգիզ Ունդերի ծառայություններով: Այս մասին հաղորդում է tbrfootball.com-ը:
Հաղորդվում է, որ «Արսենալը» կարող է փորձել ստորագրել պայմանագիր Ունդերրի հետ, առաջարկելով նրա դիմաց կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով խաղում է «Ռոմայի» կազմում վարձավճարով:
«Մանչեսթեր Յունայթեդն» իր հերթին Ունդերին դիտարկում է որպես այլընտրանք Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ունդերին ցանկանումէ ձեռք բերել նաև «Յուվենտուսը»: