Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրը կավարտվի վաղը։ «Ռեալը» Սան Սեբաստիանում հյուրընկալվելու է «Ռեալ Սոսիեդադին»։
«Արքայական» ակումբը լավ շանս ունի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական վերադառնալու։ Դրա համար Զինեդին Զիդանի թիմին հաղթանակ է պետք։
Կարևորագույն հանդիպման համար ֆրանսիացի մասնագետը հայտավորել է 23 ֆուտբոլիստների։ Հայտացուցակից դուրս են մնացել Իսկոն, Նաչոն, Մարիանո Դիասը և Լուկաս Վասկեսը։ Նրանք շարունակում են ապաքինվել վնասվածքներից։

Խաղը կկայանա վաղը՝ 23։55-ին։