«Ռեալի», «Ինտերի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն պատմել է ավելորդ քաշի հետ կապված խնդիրների մասին, որի հետ բախվել է ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում.
«Ես երբեք չեմ հրաժարվել նիհարելուց: Ես հրաժարվում էի կշռվելուց հիմնականում այն մարդկանց պատճառով, ովքեր մրցումներին պատրաստվելիս ինձ մեղադրում էր ավելորդ քաշ ունենալու համար»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Ռոնալդոն Բրազիլիայի հավաքականի կազմում 2 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, ինչպես նաև Կոնֆեդերացիայի Գավաթի հաղթող: Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Կրուզեյրոյում», Էյնդհովենի ՊՍՎ-ում, «Բարսելոնայում», «Միլանում» և «Կորինտիանսում»: 2011 թվականին Ռոնալդոն 34 տարեկանում ավարտել է կարիերան: