Նոյեմբերի 11-ից 15-ը, «Փյունիկ-06» թիմը կմասնակցի «Բեսկովը և նրա թիմը» մրցաշարին: Մրցաշարը տեղի կունենա Մոսկվայում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ մրցաշարին կմասնակցեն «Սպարտակ» (Մոսկվա), ԲԿՄԱ (Մոսկվա), «Ռոստով» (Ռոստով), «Բալթիկա» (Կալինինգրադ), «Դինամո» (Մոսկվա), «Լոկոմոտիվ» (Մոսկվա) և «ՕՀՔ-5» (Մոսկվա) թիմերը: