Դանիայի առաջնության 28-րդ տուրում «Հոբրոն», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը, հյուրընկալվելիս 0:4 հաշվով պարտվեց «Ռանդերսին»:
Հայ ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և փոխարինվեց 69-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Հոբրոն» 24 միավարով 3-րդն է: «Ռանդերսը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 38 միավորով: