ՊՍԺ-ն որոշում է կայացրել կապված պաշտպան Տյագո Սիլվային փոխարինողի հետ, որը այս ամառ՝ պայմանագրի ավարտից հետո կհեռանա թիմից։
Ինչպես հաղորդում է՝ Cadena Ser-ը՝ հղում կատարելով Carousel Confidential-ին, ֆրանսիական ակումբը նպատակադրվել է գնել «Բավարիայի» Լուկաս Էռնանդեսին, որը ի զորու է խաղալ ինչպես կենտրոնում, այնպես էլ պաշտպանության եզրում։ ՊՍԺ-ն արդեն բանակցություններ է սկսել 24-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
Լուկասի՝ ՊՍԺ տեղափոխվելու հավանականությանը կարող է օգնել նաև փոքր եղբոր՝ Տեոյի հետ վերամիավորվելու հնարավորությունը, որը հիմա հանդես է գալիս «Միլանում»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա մոտ է ՊՍԺ տեղափոխությանը։
Լուկաս Էռնանդեսը «Բավարիա» էր տեղափոխվել նախորդ ամռանը «Ատլետիկոյից» 80 մլն եվրոյով՝ դառնալով ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպաններից մեկը։ Ֆրանսիայի հավաքական նա հրավիրվում է 2018 թվականից։