Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում լեգեոներների թեման գնալով ավելի ու ավելի շատ քննարկումների առիթ է տալիս, հատկապես երբ որոշ խաղերի դեպքում թիմերը դաշտ են դուրս գալիս՝ մեկնարկային կազմերում չունենալով գեթ մեկ հայ խաղացողի:
Այդպիսի խաղերից էր ԲԽ-ի հերթական տուրի՝ «Արարատ»-«Նոա» հանդիպումը, որը կայացավ հունիսի 7-ին և ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:
ArmSport սկետչն այս անգամ որոշել է պատկերացնել, թե ինչպես է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որը մշտապես հետևում է Հայաստանի առաջնության հանդիպումներին, փորձում այդ խաղի մեկնարկային րոպեներից գեթ մեկ հայ խաղացողի գտնել դաշտում, սակայն «հանդիպում է» միայն գլխավոր մրցավարին:
