Օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն ջամայկացի թեթևաթլետ Ուսեին Բոլտը պատմել է, թե ում օգտին կքվեարկեր ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստին ընտրելիս.
«Ռոնալդուն, Մեսսին և Վան Դեյկը հրաշալի ֆուտբոլիստներ են: Նրանք երեքն էլ արժանի են այս մրցանակին, սակայն ես, որպես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու կքվեարկեի Ռոնալդուի համար»:
Մեսսի, թե Ռոնալդու հարցին Բոլտը պատասխանել է, որ երկուսն էլ ֆուտբոլային հանճարներ են, սակայն ինքը ավելի շատ երկրպագում է Ռոնալդուին, քանի որ վերջինս բոլոր թոփ-առաջնություններում էլ ֆանտաստիկ խաղ է ցույց տալիս: