Այսօր՝ հունիսի 13-ին, իր ծննդյան 30-րդ տարեդարձն է նշում Հայաստանի հավաքականի և շվեդական «Գյոտեբորգ» ակումբի պաշտպան Անդրե Չալըշըրը։
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է մեր մարզիկին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն և նորանոր հաջողություններ:
Չալըշըրը ծնվել է Շվեդիայում և իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն շվեդական ակումբներում՝ «Յուգորդեն», «Շելեֆտեո», «Յոնչյոպինգս», «Գյոտեբորգ»։
Իր ֆուտբոլային կարիերայի սկզբում Անդրե Չալըշըրը հանդես է եկել Շվեդիայի մինչև 19 տարեկանների հավաքականում։ 2018 թվականի մայիսին առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Մալթայի և Մոլդովայի հավաքականների դեմ ընկերական խաղին։
Հունիսի 4-ին կատարել է իր նորամուտը հավաքականում՝ մասնակցելով Մոլդովայի հավաքականի դեմ ողջ խաղին։