Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Նոային»:
Հետխաղային ասուլիսի ընթացքում հյուրերի գլխավոր մարզիչ Վադիմ Բորեցը խոսել է հանդիպման մասին:
«Ինչ կարող ենք ասել, լավ սկսեցինք ու լավ պահեր ունեինք, բայց այդ պահերը չիրացրեցինք: Բաց թողեցինք հակագրոհ և մրցակիցը գոլ խփեց, ինչից հետո հետ քաշվեց: Մենք փորձեցինք դիրքային գրոհներ կազմակերպել, բայց ցավոք չկարողացանք արդյունքի հասնել: Մարզումների ժամանակ շատ ենք աշխատում, բայց այսօր պակասում էր վերջին փոխանցումը: Պետք է ուժ գտնեինք, խաղի մեջ բեկում մտցնելու համար: Մտահոգիչ է այն, որ չունեցանք առաջատար, որը թիմին կտաներ իր հետևից: Կվերլուծենք այս խաղը: Առջևում շատ կարևոր խաղեր կան և տղաները պետք է հասկանան, որ յուրաքանչյուր խաղ նման է եզրափակչի»,-ասել է Բորեցը: