«Տոտենհմայի» հարձակվող Սոն Հին Մինը կարիերան կարող է շարունակել «Ռեալում», հայտնում է Don Balon-ը:
Հրապարակման համաձայն, «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը տպավորված է 27-ամյա հարավկորեացի հարձակվողի կայունությամբ, ով տարեցտարի գերազանց արդյունքներ է ցույց տալիս:
Հատկանշական է, որ Սոնին ձեռք բերելը շատ դժվար կլինի, քանի որ «Տոտենհեմի» ղեկավար Դանիել Լևին 150 միլիոն եվրոյից ցածր առաջարկները չի դիտարկի :
Հիշեցնենք, որ Սոնի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ, իսկ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 21 հանդիպում, խփել 9 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:
Վերջերս ՄՅՈւ-ի լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելը խոստովանել է, որ ցանկանում է տեսնել Սոն Հին Մինին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և կարծում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Տոտենհեմի» աստղը կարող է դառնալ ՄՅՈւ-ի ամառային տրանսֆերային գերակա նպատակներից մեկը: