«Սանթոսի» պաշտպան Լուկաս Վերիսիմոն, ում ծառայություններով հետաքրքրված է «Կրասնոդարը», կարող է կարիերան շարունակել Եվրոպայում:
Հաղորդվում է, որ Լոնդոնի «Չելսին» շահագրգռված է ձեռք բերել 24-ամյա բրազիլացու տրանսֆերը: «Կապույտները» պատրաստ են Վերիսիմոյի համար վճարել մոտ 8,8 միլիոն ֆունտ:
Express-ը նշվում է, որ «Սանթոսի» նախագահ Խոսե Կառլոս Պերեսը կընդունի 8,8 միլիոն ֆունտից ավել ցանկացած առաջարկ, ինչը ավելի հավանական կդարձնի խաղացողի տեղափոխությունը: «Սամպդորիան», «Ինտերը» և «Ատալանտան» նույնպես կմրցակցեն Վերիսիմոյի տրանսֆերի համար, բայց ֆուտբոլիստին ձեռք բերելու պայքարում «Չելսին» ներկա պահին գերազանցում է իրենց մրցակիցներին: