ArmSport-ն ամփոփում է օրերս անցկացրած հարցման արդյունքները, որով ընթերցողներին առաջարկում էր ընտրել Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի լավագույն գոլի հեղինակ:
Քվեարկության արդյունքում 20-րդ տուրի լավագույն գոլ է ճանաչվել «Նոայի» ֆուտբոլիստ Վլադիմիր Ազարովի՝ «Ալաշկերտի» հետ խաղի վերջին րոպեներին տուգանայինից խփած գեղեցիկ գոլը: Այս գոլի օգտին քվեարկել է հարցման մասնակիցներին 48.08%-ը (25 քվե):
Հիշեցնենք՝ 20-րդ տուրում գոլի հեղինակ էին դարձել նաև «Շիրակի» ֆուտբոլիստներ Մորի Կոնեն (32.69%/ 17 քվե) և Սոլոմոն Իմե Ուդուն (19.23% / 10 քվե) ՝ ապահովելով տնային հաղթանակն «Արարատի» հետ խաղում: