Ա Սերիայի 10-րդ տուրում «Ռոման» հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, սեփական հարկի տակ կընդունի «Ուդինեզեին»:
Հռոմեական ակումբի մամուլի քարտուղարությունը ներկայացրել է թիմի հայտացուցակը վաղվա խաղին, որում դարձյալ չի ընդգրկվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք՝ Մխիթարյանն աճուկի վնասվածք է ստացել ուղիղ մեկ ամիս առաջ՝ Ա Սերիայի հերթական տուրի՝ «Լեչեի» հետ խաղում:
«Ռոման» այս պահին Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 16 միավոր: «Ուդինեզեն» 10 միավորով 13-րդն է: