Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը չի բացառել, որ առաջիկայում կարող է գլխավորել «Բարսելոնան».
«Ինձ բազմիցս զանգահարել են «Բարսայից», բայց ես խոսք եմ տվել հավաքականին ու պետք է խոսքիս տերը լինեմ: Մտածում էի, որ այս ամռանը կկայանա Եվրոպայի առաջնությունը:
Գոհ եմ հավաքականի ներկայիս վիճակից: Հիմա կարևորը դա է: Պայմանագրումս ունեմ կետ, ըստ որի կարող եմ հեռանալ Եվրոյից հետո, բայց հիմա դրա մասին մտածելու ժամանակը չէ: Գաղտնիք չէ, որ երազում եմ «Բարսան» գլխավորելու մասին:
Հույս ունեմ այդ երազանքն իրականացնել ապագայում, բայց դա կախված է իր արդյունքներից: Մեծ փորձ է պետք այդպիսի ակումբ գլխավորելու համար»,-ասել է Կումանը: