Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ֆուտբոլային հանրության ուշադրությունը Վանաձորի կողմն էր:
Քաղաքը ներկայացնող «Լոռիում» կատարվեց մարզչական փոփոխություն: Արդեն նախկին գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան կորոնավիրուսի օրերին ընտանիքի կողքին լինելու համար մեկնել էր Իսպանիա, սակայն մեր առաջնության վերսկսումից ի վեր չկարողացավ վերադառնալ Հայաստան, քանի որ Իսպանիայում և ամբողջ աշխարհում խիստ սահմանափակումներ են: Եվ քանի որ «Լոռին» պայքարում է չեմպիոնության համար, ղեկավար կազմը չէր կարող թիմին թողնել առանց գլխավոր մարզչի: Կամպանյայի հետ պայմանագիրը չերկարաձգվեց, իսկ թիմ հրավիրվեցին Խաշմանյանը, Նիգոյանն ու Սանամյանը: Նիգոյանը նոր էր ղեկավարել Առաջին խմբի «Արագած» ակումբը, սակայն հայտնի փաստ է՝ որտեղ Խաշմանյանը, այնտեղ էլ Նիգոյանը: Իսկ Կամպանյան տևական ժամանակ նշում էր, որ իրադարձություններին ծանոթանում է համացանցի միջոցով:
Մեր թիմը որոշակի հումորային պատկեր է տվել ստեղծված ու արդեն անցյալ դարձած իրավիճակին:
