«Լիվերպուլի» դարպասապահ Ադրանը խոսել է թիմի մեկնարկային կազմում Ալիսոն Բեկերի հետ ունեցած մրցակցության մասին։
«Կխոսենք մարզչի հետ։ Ակնհայտ է, որ Ալիսոնը լավ մարզավիճակում է, մարզվում է թիմի հետ։ Ինչպես արդեն ասել եմ՝ մենք երկու առաջին համարներն ենք, հիմա սպասում ենք՝ ով է խաղալու։ Նախորդ մրցաշրջանում Ալին իրեն լավ դրսևորեց, ու ես այստեղ եմ, որ նրան առաջ մղեմ ու օգնեմ «Լիվերպուլին»։ Եթե Պրեմիեր լիգայում շանս չստանամ, կփորձեմ այլ մրցաշարում խաղալ։
Մտովի ես ավելի քան պատրաստ եմ։ Ես փորձառու եմ։ «Վեսթ Հեմում» նման իրավիճակում եղել եմ, երբ նախորդ մրցաշրջանում հայտնվեց Ֆաբիանսկին։ Պետք է պրոֆեսիոնալ մնանք։ Մենք բոլորս էգո ունենք ու դա կայանում է նրանում, որ ուզում ենք բոլոր խաղերում խաղալ, բայց երբեմն այդպես չի լինում։
Իսկապես հպարտ եմ ինձնով, որովհետև եթե ոչ ոք չի կարոտել աշխարհի լավագույն դարպասապահին, ապա դա ինձ համար շատ հաճելի է։ Ես ավելի քան պատրաստ էի ընդունել այդ մարտահրավերը։ Թիմն ինձ շատ օգնեց, որովհետև մեր առջև կանգնած պաշտպանների շնորհիվ խաղալը իսկապես հեշտ է, ու մենք լիգան հիանալի մեկնարկեցինք՝ 8 խաղ, 8 հաղթանակ»,- Ադրիանի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը։