Սկսվում է Գերմանիայի առաջնության 29-րդ տուրը։ «Մայնցը» սեփական հարկի տակ ընդունել է «Հոֆենհայմին»։
Հյուրերի մեկնարկային կազմը հայտնի է։ Հայտացուցակից դարձյալ բացակայում է Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը շարունակում է ապաքինվել կոճի վնասվածքից։

Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 17։30-ին է։