«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է վաճառել իր մի շարք խաղացողների՝ հետագա տրանսֆերների համար գումար հավաքելու համար:
Կատալոնացիները պատրաստ են վաճառել ՝ Նելսոն Սեմեդուին (50 միլիոն եվրո), Հեկտոր Ֆիրպոյին (30), Ժան-Կլեր Տոդիբոյին (25), Ռաֆինյային (16), Արտուրո Վիդալին (15) և Մուսա Վագեին (8-ից 15 միլիոն):

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը կարող է լքել նաև Ֆելիպե Կոուտինոն, ում ծառայություններով հետաքրքրված են մի շարք անգլիական ակումբներ։