Ճապոնիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 38-րդ տուրի` «Յամագատայի» և «Էխիմեի» միջև խաղում (3:0) տանտերերը երկու անհավանական գոլ են խփել:
61-րդ րոպեին, երբ հաշիվը եղել է 1:0, «Յամագատայի» ֆուտբոլիստներից մեկը դաշտի կենտրոնում ստացել է գնդակը` օգտվելով մրցակցի անհաջող փոխանցումից: Տեսնելով, որ դարպասապահը դուրս է եկել տեղից, նա, երկրորդ հպումով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը:
Ընդամենը մեկ րոպե անց տանտերերը դարձյալ խլել են գնդակը դաշտի կենտրոնում ու հակագրոհ սկսել:
«Յամագատայի» մեկ այլ ֆուտբոլիստ նկատել է, որ դարպասը դարձյալ անպաշտպան է մնացել: Անձամբ դարպասապահը, հավանաբար գիտակցելով, թե ինչ տեղի կունենա, շտապել է զբաղեցնել իր տեղը դարպասում: Հարվածն այս անգամ այնքան էլ ուժեղ չի ստացվել, իսկ գնդակն այնքան էլ բարձր չի ընթացել, բայց դարպասապահը դարձյալ չի կարողացել հետ մղել այն: