Երեկ՝ մայիսի 20-ին, կայացած ԲԿՄԱ-Լոկոմոտիվ ընկերական խաղում (4:1) «Լոկոմոտիվի» լեգիոներներն ամբողջ 90+ րոպեների ընթացքում չեն դադարեցրել բացահայտ վիրավորանքը մրցավարների նկատմամբ՝ փորձելով հունից հանել նրանց։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԲԿՄԱ-ի տնօրեն, ՀՖՖ Գործկոմի անդամ Գագիկ Աղբալյանը՝ լուսանկարներ հրապարակելով միջադեպից:
«Երբեմն նույն վերաբերմունքը դրսևորվել է ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների նկատմամբ։
Լուսանկարում պատկերված դրվագում քաշքշոց է արդեն «Լոկոմոտիվի» երկու ֆուտբոլիստների միջև։ Լոկոյի լեգիոներներից մեկը, որն ամբողջ խաղի ընթացքում չէր դադարեցնում վիրավորանքը մրցավարների նկատմամբ, ԲԿՄԱ-ի գոլերից մեկից հետո հարձակվեց իր հայ թիմակցի վրա, ով մինչ այդ բացարձակ կարգապահությամբ էր աչքի ընկել»,- գրել է Աղբալյանը:



«Միգուցե մշակութային խնդիր է կամ սովորույթի, բայց հատկապես Առաջին խմբում՝ ֆուտբոլիստներն իրենց մեծ իրավունք են վերապահում սադրելու և վիրավորելու։ Նման դեպքերի վիճակագրությունը լեգիոներների օգտին չէ։
бл**ь, твою мать, сука, пи*дец ․․․ սենց սադրանքներին, համաձայնեք, դժվար է դիմանալ։
Ու հալալ ա մրցավարներին, որ էս պայմաններում սադրանքին չեն տրվում, սառնաստորեն իրենց գործն են անում»,- եզրափակել է իր խոսքը Գագիկ Աղբալյանը:
