«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգը պատմել է, թե ինչու է 2012 թվականին տեղափոխվել «Բարսելոնա»։
«Շատ ֆուտբոլիստներ ծախսում են շատ, քան կարող են։ Ես «Արսենալում» 8 տարի եմ խաղացել, բայց նորմալ վարձատրվել եմ վերջին 4 տարիներին։ Դա տեղի ունեցավ, քանի որ իմ եկամուտները շատացան։ Բայց դրա հետ մեկտեղ ես հասկանում էի, թե որքան եմ անիմաստ ծախսում։
Երբ «Բարսելոնան» առաջարկ արեց ինձ, ես տեսա, թե որքան են նրանք պատրաստվում վճարել ինձ պայմանագրով։ Ես մտածեցի, որ իմ կինն ու երեխաները պետք է հարմարավետ զգան իրենց, երբ ես ավարտեմ կարիերաս։
Ես հանդիպեցի «Բարսելոնայի» սպորտային տնօրենի հետ, և նա ինձ ասաց, որ ես շատ չեմ խաղալու։ Բայց ինձ համար միևնույն էր, քանի որ ես միլիոնատեր էի դառնալու»,-ասել է Սոնգը Instagram-յան լայվի ընթացքում։