Լոթար Մաթեուսը կարծիք է հայտնել Էրլինգ Հոլանդի խաղի մասին։
«Հոլանդը ֆուտբոլիստ է, որը կարող է շատ լավ խաղալ «Ռեալում»։ Նա սազում է «Ռեալի» խաղաոճին, բայց նա խաղալու կարիք ունի։
Նա պետք է երկու տարի խաղա Դորտմունդում և նոր միայն տեղափոխվի «Ռեալ»»,-ասել է Մաթեուսը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» մտադիր է 2021-ի ամռանը ձեռք բերել Հոլանդին և Կիլիան Մբապեին։