Զավեշտալի դեպք է պատահել Խորվաթիայի առաջնության «Հայդուկ» — «Սլավեն Բելուպո» խաղի ընթացքում:
«Սլավենի» ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից, իսկ դարպասապահը հայտնվել է դարպասում, ինչը խաբկանք է ստեղծել, թե գնդակը ևս դարպասում է:
Քանի դեռ ֆուտբոլիսները տոնել են «գոլը», «Հայդուկի» ֆուտբոլիստները հակագրոհ են կազմակերպել և գոլ խփել: