Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է իր կազմում տեսնել «Լիոնի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշին, տեղեկացնում է AS-ը:
Նշվում է, որ կատալոնական ակումբը այս ամռանը բանակցություններ կվարի 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:
Հիշեցնենք, որ «Լիոնը» այս հունվարին էր գնել բրազիլացուն: Գիմարաեշը բրազիլական «Աթլետիկո Պարանաենսե» ակումբից էր տեղափոխվել Լիգա 1:
Եթե տրանսֆերը կայանա, բրազիլական ակումբը կստանա վճարված գումարի 20%-ը: