Մոսկվայի «Արարատի» խաղացողները Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի 15-րդ տուրի այսօր կայացած «Սոկոլի» հետ խաղում դաշտ են դուրս եկել «Որտե՞ղ են մեր փողերը» գրությամբ մարզաշապիկներով։ Այս մասին տեղեկացնում է Championat.com-ը։

Մայրաքաղաքային ակումբի խաղացողների բողոքն ուղղված է եղել թիմի ղեկավարությանը, որը չի վճարել խաղացողների մի քանի ամսվա աշխատավարձը։
Խաղն ավարտվել է մոսկովյան թիմի՝ 0-3 հաշվով պարտությամբ։
ՊՖԼ-ի մրցաշարային աղյուսակում «Արարատը» 7-րդ տեղում է։