Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի հայրը պատմել է, թե ինչ հանգամանքներում է վնասվածք ստացել:
Հիշեցնենք, որ բժշկական հետազոտությունը Յովիչի մոտ ախտորոշել էր աջ ոտքի ոսկորի կոտրվածք:
«Սա սարսափելի է: Նորությունը մեզ համար անակնկալ էր: Լուկան մարզվում էր Բելգրադում՝ համաձայն մարզիչների ուղարկած պլանի: Մարզումների ժամանակ նա ցավ էր զգում, բայց ոչ-ոք չէր կարող պատկերացնել, որ ամեն ինչ այսքան լուրջ է: Նա մեծ անհամբերությամբ սպասում էր մրցաշրջանի վերսկսմանը, որպեսզի ցույց տար իր լավագույն որակները:
Առայժմ ոչ մի հստակ ժամկետի մասին խոսել չենք կարող: Լրացուցիչ հետազոտություն է անհրաժեշտ»,-ասել է Յովիչի հայրը: