Իսլանդացի մարզիկ և դերասան Հաֆտոր Բյորնսոնը կմասնակցի բռնցքամարտի հանդիպմանը բրիտանացի գործընկեր Էդդի Հոլի դեմ: Այս մասին հայտարարել է իսլանդացին Instagram-ի իր էջում:
Բյորնսոնը նախկինում սահմանել էր ծանրաձող բարձրացնելու նոր ռեկորդ՝ բարձրացնելով 501 կգ: 500 կգ քաշով նախորդ ռեկորդը պատկանում էր Հոլին: Մարզիկների միջև կոնֆլիկտ է առաջացել ռեկորդի ֆոնի վրա, նրանք փոխանակվել են մի շարք բանավոր գրոհներով սոցցանցերում:
Բյորնսոնը իր սոցիալական ցանցերում հրապարակել է Հոլի հետ կռվի պաստառ, որում ասվում է, որ մարտը տեղի է ունենալու 2021 թվականի սեպտեմբերին: Ավելի վաղ, Հաֆտորը, ով նաև հայտնի էր որպես Գրիգոր Քլեյգանի («Լեռը») դերակատար «Գահերի խաղը» հանրահայտ սերիալում, ասում է, որ Հոլի հետ մենամարտի համար նրան առաջարկվել է «յոթանիշ պայմանագիր»:
Հոլը հաղթել է 2017 թվականին «Մոլորակի ամենաուժեղ մարդ» մրցաշարում, իսկ Բյորնսոնը նույնը կրկնել է 2018 թվականին։