Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը խոսել է Ուկրաինայի առաջնության վերսկսման հավանական ժամկետների մասին, որը կասեցված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Եթե կարանտինը մեղմացվի մայիսի 11-ին, ես հուսով եմ, որ մայիսի 12-ից կսկսենք մարզվել նորմալ հունով, իսկ մայիսի 30-ից կշարունակենք առաջնությունը: Այս ամենը պետք է բարձրաձայնի կառավարությունը: Կարծում եմ, որ ամեն ինչ պարզ կդառնա մինչև մայիսի 6-ը», — ասել է Պալկինը ուկրաինական «Ֆուտբոլ 1» հեռուստաալիքի եթերում:
«Շախտյորն» արդեն վերսկսել է մարզումները ապրիլի վերջին: Ֆուտբոլիստները զբաղվում են չորս խմբերով՝ միմյանցից հեռավորություն պահպանելով:
23 տուրից հետո դոնեցկյան թիմը վաստակեց 59 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 13 միավորով առաջ անցնելով ամենամոտ մրցակից՝ Կիևի «Դինամոյից»:
Իրենց հերթին, Լեհաստանը և Դանիան հայտարարել են ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսման մասին՝ չնայած կորոնավիրուսի համաճարակի: Ֆուտբոլային մրցաշրջանը Լեհաստանում պետք է վերսկսվի մայիսի 27-ին, իսկ Դանիայում ՝ մայիսի 29-ին: