Ըստ Sport-ի, «Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» բանակցություններ են վարում խաղացողների փոխանակման վերաբերյալ:
Պաշտպան Ժոանո Կանսելուն կարող է մեկնել կատալոնական ակումբ, իսկ պաշտպան Նելսոն Սեմեդուն՝ հակառակ ուղղությամբ:
Ավելի վաղ գահտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հավակնում է Սեմեդուին:
Եթե փոխանակումը չկայանա, կորոնավիրուսի հավարակի առաջացրած ֆինանսական ճգնաժամը կարող է ստիպել «Բարսելոնային»՝ վաճառել եզրային պաշտպան Նելսոն Սեմեդուի տրանսֆերը: Կատալոնական ակումբը պաշտպանի տրանսֆերը կվաճառի 45 մլն եվրոյով:
Նախկինում ակումբը դիտարկում էր պայմանագրի երկարաձգման տարբերակը, սակայն առաջացած ֆինանսական ճգնաժամը ստիպում է «Բարսային» հրաժարվել մի քանի խաղացողից: