«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է Ֆելիպե Կոուտինյոյի հնարավոր տրանսֆերը՝ «Լեսթեր»: Հիշեցնենք, որ Ռոջերսը Կոուտինյոյի հետ աշխատել է «Լիվերպուլում».
«Շատ խոսակցություններն են պտտվում Կոուտինյոյի անվան շուրջ: Նա ֆենոմեն է, տաղանդ, աներևակայելի խաղացող, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ ձեռք բերել նրա տրանսֆերը:
Կարծում եմ՝ տրանսֆերային պատուհանը ծանր է լինելու բոլորի համար: Մենք աշխատում ենք հնարավոր տրանսֆերների վրա, բայց ոչ մի հստակություն դեռ չկա»,-ասել է Ռոջերսը:
Բրազիլացին վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, սակայն ակումբը նման պայմաններում ստիպված է բաժանվել բարձր վարձատրվող խաղացողից:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունը դադարեցված է կորոնավիրուսի պատճառով: Դադարեցման պահին «Լեսթերը» 3-րդ տեղում էր: