Երեկ տեղի ունեցան շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի յոթերորդ տուրի պարտիաները:
Ռուս շախմատիստ Յան Նեպոմնյաշչին 3:2 հաշվով հաղթեց իրանցի Ալիրեզա Ֆիրուջային: Լրացուցիչ խաղում («Արմագեդոն») վճռորոշ միավոր վաստակեց մարզիկը:
Եզրափակիչ փուլի մյուս հանդիպումներում աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը պարտվեց Չինաստանի ներկայացուցիչ Դինգ Լիրենին (1:3): Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան պարտվեց Անիշ Գիրիին (1,5: 2,5): ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հիկարու Նակամուրան, հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին (3:2):
Փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները հայտնի են․ նրանք են՝ Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան և Լիրեն Դինգը:
Մագնուս Կարլսենի մրցաշար
7-րդ տուր
Լիրեն Դինգ (Չինաստան) — Մագնուս Կարլսեն — 3:1
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) — Ալիրեզա Ֆիրուժա (Իրան) — 3:2
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) — Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) — 2:3
Անիշ Գիրի (Նիդերլանդներ) — Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) — 2,5:1,5
Կիսաեզրափակիչ
Մագնուս Կարլսեն — Լիրեն Դինգ
Ֆաբիանո Կարուանա — Հիկարու Նակամուրա
Մրցաշաջային աղյուսակ
